Մոսկվայում բացվել է Apple-ի հին մոդելների թանգարան

Մոսկվայում բացվել է Apple-ի հին մոդելների թանգարան

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մայրաքաղաքում բացվել է Apple թանգարան: Այս մասին հայտնում է appleinsider.ru-ն:

Թանգարանում ներկայացված է Անդրեյ Անտոնովի հավաքածուն, ով երկար տարիներ հավաքել է Apple-ի հին արտադրության օրինակներ: Թանգարանում Apple-ի բոլոր երկրպագուները կարող են տեսնել աշխատող համակարգիչներ, տպիչներ, CD-նվագարկիչներ և Apple-ի այլ տեխնիկա: Թանգարանը Անտոնովի երազանքն էր:

Թանգարանը կբացվի այս շաբաթ: Առայժմ ցուցանմուշները ներկայացվել են միայն լրագրողներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---