Ֆիլիպ Կիրկորովը կտրականապես հերքել է բուլղարացի կոմպոզիտորների մեղադրանքները

Ֆիլիպ Կիրկորովը կտրականապես հերքել է բուլղարացի կոմպոզիտորների մեղադրանքները

PanARMENIAN.Net - Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կտրականապես հերքել է բուլղարացի կոմպոզիտորները հավակնությունները, ովքեր նրան մեղադրում են հեղինակային իրավունքները խախտելու մեջ:

Կոմպոզիտորներ Ալեքսանդր Սավելյևի, Նայդեն Անդրեևի, Դիմիրի Պենևի և Իվաան Պենևի խոսքով, Կիրկորովը խախտել է հեղինակային իրավունքները՝ չհամաձայնեցնելով կոմպոզիտորների հետ նրանց ստեղծագործությունների կիրառումը և չվճարելով նրանց հոնորարներ: Խոսքը գնում է չորս երգի մասին՝ «Պլյուս և մինուս», «Մանկական հիշողություն», «Խոստովանություն» և «Աստղային ֆանտազիա»:

Կիրկորովի մամլո քարտուղար Օլգա Ալեքսեևան պնդում է, որ երգիչն արդեն 20 տարուց ավել համերգներում չի կատարել և չի կատարում այդ երգերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---