«Հրապարակ». Թիվ 9 ընտրատարածքը կարող է դառնալ հետաքրքիր մրցապայքարի թատերաբեմ

«Հրապարակ». Թիվ 9 ընտրատարածքը  կարող է դառնալ հետաքրքիր մրցապայքարի թատերաբեմ

PanARMENIAN.Net - «Հրապարակի» տեղեկություններով` թիվ 9 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է առաջադրվելու ԲՀԿ ներկայացուցիչ Նապոլեոն Ազիզյանը: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ն պաշտպանելու է գործող պատգամավոր Ռուբեն Սադոյանին: «Այնպես որ թիվ 9 ընտրատարածքը ևս կարող է դառնալ հետաքրքիր մրցապայքարի թատերաբեմ, մանավանդ որ Սադոյանն ու Ազիզյանն արդեն մեկ անգամ, այս նույն ընտրատարածքում, իրար դեմ պայքարել են 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- գրում է թերթը:

Ընդ որում, Նապոլեոն Ազիզյանը, որ ծնունդով ապարանցի է, որոշակի հույսեր էր տածում, որ օժանդակություն կգտնի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից, սակայն նրան հասկացրել են, որ դա հնարավոր չէ` թիվ 9-ում որոշված է, որ Սադոյանն է հաղթելու: Եվ Աղվան Հովսեփյանը Ազիզյանի համար առճակատման չի գնա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---