ԱՄՆ ԻՐԵՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ իրենց հիասթափությունն են հայտնում այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը չի կարողացել մասնակցել Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի «Cooperative Best Effort-2004» զորավարժությունների պլանավորմանը նվիրված խորհրդաժողովին, չնայած հրավիրված էր Հյուսիսատլանտյան դաշխնքի ղեկավարության կողմից: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը` մեկնաբանելով «Ռեգնում» լրատվական գործակալության խնդրանքով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բաքվում անցկացված ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին հայ սպաների չմասնակցելու փաստը: «Մենք առայժմ չունենք բոլոր տվյալները, որոնք վկայում են, թե ինչ պատճառներ են խանգարել հայկական պատվիրակությանը հունվարի 13-ին հասնել Բաքու: «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը նպատակ ունի օժանդակել ՆԱՏՕ-ի անդամ-երկրների եւ Կենտրոնական Եվրոպայի ու Եվրասիայի գործընկեր-երկրների միջեւ քաղաքական երկխոսությանը: ԱՄՆ լիովին պաշտպանում են այդ ծրագրի սկզբունքները»,- ասել են ԱՄՆ դեսպանությունում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---