ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՆԱՏՕ-ԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑՂԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պետք է համապատասխան եզրակացություններ անի Ադրբեջանի իշխանությունների կողմից ՆԱՏՕ-ի Բաքվում կայացած "Cooperative Best Effort-2004" զորավարժությունների պլանավորման խորհրդաժողովին հայկական պատվիրակության մասնակցությանը խոչընդոտելու առնչությամբ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Մելքոնյանը: Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ն, նույնիսկ, կարող է քննարկել «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակներում զորավարժությունների մյուս փուլերի Ադրբեջանում անցկացնելու նպատակահարմարությունը: Ադրբեջանի ներկա դիրքորոշումն անսպասելի չէր Հայաստանի համար, ասել է զինվորականը: Նրա խոսքերով, այն ունի ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ` ներքաղաքական պատճառներ: «Վերջին երկու տարվա ընթացքում ադրբեջանական կողմը, օգտագործում է բոլոր միջազգային ամբիոնները համաշխարհային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա կենտրոնացնելու եւ Հայաստանի հասցեին սուտ եւ չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելու համար»,-ասել է Մ.Մելքոնյանը: Բացի այդ, նշել է նա, նախագահական ընտրություններից առաջ պոպուլիստական նպատակներով Ադրբեջանի իշխանությունները ծավալեցին հակահայկական ռազմատենչ քարոզչություն, որի արդյունքում ադրբեջանական հասարակայնությունը մի հակամարտություն է ձեռք բերել, որի պատանդն են դարձել հենց այդ երկրի իշխանությունները, որոնք ստիպված են, հաճախ, սեփական պետության շահերին հակասող գործողություններ ձեռնարկել: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով, հենց այդպիսին էր պաշտոնական Բաքվի վերջին քայլը, որը հակասում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ոգուն` միաժամանակ վնաս հասցնելով այդ կազմակերպության հեղինակությանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---