Միխայիլ Սահակաշվիլի. Ռուսաստանը միշտ խոսում է նոր ագրեսիայի ու նոր հակամարտության մասին

Միխայիլ Սահակաշվիլի. Ռուսաստանը միշտ խոսում է նոր ագրեսիայի ու նոր հակամարտության մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի ճանաչում մեր սահմաններն ու պաշտոնապես ցանկանում է, որ մեր կառավարությունը հեռանա իշխանությունից, ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հանդես գալով Մաասթրիխտի համալսարանում, հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմը: Ըստ Սահակաշվիլիի, Ռուսաստանը չի ճանաչում հրադադարի մասին փաստաթուղթը, որ ստորագրվել է Ֆրանսիայի միջնորդությամբ: Ինչպես ասել է Վրաստանի նախագահը, ՌԴ քաղաքացիների մեծ մասը կարող է առանց մուտքի արտոնագրի ժամանել Վրաստան, իսկ վրացիները առանց վիզայի չեն կարող Ռուսաստան մեկնել:

«Ռուսաստանը հայտարրում է, թե իրավիճակը փոխվել է, այն կես միլիոն մարդիկ, որոնք անտուն են մնացել, չեն կարող վերադառնալ իրենց տները: Սակայն, մենք հիանալի հարաբերություններ ունենք մեր մյուս հարևանների հետ: Թուրքիայի հետ գործում է անձի միայն էլեկտրոնային հաստատումը: Մենք նոր տեխնոլոգիաներ ենք ներմուծել սահմանում, կարելի է սահմանը հատել միայն անձը հաստատող փաստաթղթով»,-ասել է Մ. Սահակաշվիլին՝ հավելելով, թե Ռուսաստանը միշտ խոսում է նոր ագրեսիայի ու նոր հակամարտության մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---