ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՊԵՏԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

PanARMENIAN.Net - Երեկ Երեւանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայում ծառայողական պարտականությունները կատարելիս դաժան ծեծի է ենթարկվել Հայաստանի ոստիկանության պետավտոտեսչության աշխատակիցը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, երեկոյան մոտավորապես ժամը ութի սահմաններում ՊԱՏ աշխատակիցները երթեւեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են 06LL800 պետհամարանիշով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: Դուրս գալով մեքենայից` վարորդն ու ուղեւորը հարձակվել են ավտոտեսուչներից մեկի վրա ու սկսել են ծեծել նրան, մինչեւ որ մյուս տեսուչը նախազգուշական կրակոց է արձակել իր տաբելային զենքից: Դրանից հետո խուլիգանները ճողոպրել են` թողնելով մեքենան: Տեսուչը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ, հանցագործները որոնվում են:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---