Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել ATP Copa Claro առաջնության քառորդ եզրափակիչ

Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել ATP Copa Claro առաջնության քառորդ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Բուենոս Այրեսում ընթացող ATP Copa Claro առաջնության քառորդ եզրափակիչ: Երկրորդ շրջանի հանդիպմանը Նալբանդյանը երկու սեթերում 6:3 և 6:1 հաշվով հաղթել է Խուան Մոնակոյին:

Հանդիպումը տևել է 1 ժամ 29 րոպե: Այս հաղթանակից հետո Նալբանդյանն ավելացրել է իր առավելությունը Մոնակոյի հետ անձնական դիմակայությունում` 3:1:

Մրցաշարի քառորդ եզրափակչում Նալբանդյանը կհանդիպի Արգենտինայի մեկ այլ թենիսիստ Կառլոս Բելոքի հետ, որը նախօրեին հաղթել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին: Նալբանդյանն ու Բերլոքը պաշտոնական հանդիպումներում երկու անգամ են խաղացել միմյանց հետ, և երկուսում էլ հաղթել է արգենտինահայ թենիսիստը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---