ԱՄՆ-ն պատրաստ է օգտագործել Ասադի հանդեպ ճնշում գործադրելու բոլոր գործիքները

ԱՄՆ-ն պատրաստ է օգտագործել Ասադի հանդեպ ճնշում գործադրելու բոլոր գործիքները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է օգտագործել Բաշար Ասադի վրա ճնշում գործադրելու բոլոր գործիքները՝ ստիպելու համար նրան հրաժարական տալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«ԱՄՆ-ն շարունակում է ճնշում գործադրել Ասադի վրա և որոնել բոլոր հնարավոր գործիքները, դադարեցնելու համար մարդկանց սպանությունները Սիրիայում»,-ասել է ԱՄՆ նախագահ Օբաման:

Նա նաև նշել է, որ «համաշխարհային հանրությունը պետք է հասկացնի Ասադին, որ իշխանությունը հարկավոր է հանձնել», հայտնում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---