Հաքերները գրոհել են Վրաստանի նախագահի պաշտոնական էջը Facebook-ում

Հաքերները գրոհել են Վրաստանի նախագահի պաշտոնական էջը Facebook-ում

PanARMENIAN.Net - Հաքերները գրոհել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնական էջը Facebook-ում: Որոշակի ժամանակահատավածի ընթացքում Սահակաշվիլիի էջին ստացվել է միևնույն հաղորդագրությունը ռուսերեն լեզվով, հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Գրոհի արդյունքում էջը որոշ ժամանակով արգելափակվել է: Սա առաջին հարձակումը չէր Վրաստանի նախագահի էջին: Առաջին նման գրոհը ձեռնարկվեց վրաց-ռուսական հակամարտության ժամանակ 2008թ. օգոստոսին:

Այդ գրոհը հաջորդեց նրան, երբ վրաց բլոգերներն ու նրանց համախոհներն արտերկրում փետրվարի 23-ին մոտ 200 հաղորդագրություն ուղարկեցին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Facebоok էջին՝ պահանջելով վերացնել Վրաստանի օկուպացիան:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---