ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է ԹՈՂԵԼ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ռազմական եւ քրեական գործերի բողոքարկման դատարանը այսօր որոշում է կայացրել 1999 թվականի Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչության գործով: Հիշեցնենք, որ այդ գործով առաջին ատյանի դատարանի 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճիռը բողոքարկել էին յոթ դատապարտյալներից երեքը` ցմահ բանատարկության դատապարտված Աշոտ Կնյազյանը եւ Էդիկ Գրիգորյանը, ինչպես նաեւ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Բոլոր երեքի հանդեպ Բողոքարկման դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Բողոքարկման դատարանի դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Վճռաբեկ դատարանում: Նշենք, որ ցմահ բանատարկության դատապարտված ահաբեկչության կազմակերպիչներ Նաիրի եւ Կարեն Հունանյանները, ինչպես նաեւ նրանց քեռին` Վռամ Գալստյանը եւ Դերենիկ Բեջանյանը Բողոքարկման դատարան չեն դիմել: Յոթն էլ մեղավոր են ճանաչվել Հայաստանի ՔՕ մի շարք հոդվածներով, որոնցից ծանրագույներն են` դավաճանություն հայրենիքին, ահաբեկչական գործողություն, առանձնահատուկ վտանգավոր պետական հանցագործությունների իրականցում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---