ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ՍԱՏԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեն եւ Ջո Նոլլենբերգը նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` խնդրելով կոչ անել Թուրքիայի վարչապետ Րեջեփ Թայիփ Էրդողանին անհապաղ դադարեցնել Հայաստանի շրջափակումը: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Թուրքիայի վարչապետի ԱՄՆ այցի ընթացքում կկայանա Էրդողանի հանդիպումը Բուշի հետ: Կոնգրեսականների նակում նշվում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակման քաղաքականությունը չի նպաստում տարածաշրջանային կայունության եւ բարեկեցության հաստատմանը: «ԱՄՆ, Թուրքիայի, ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական Միության ռազմաքաղաքական եւ տնտեսական շահերի պահպանումն, այսօր, ինչպես երբեք, կախված է Հայաստանի շրջափակումն դադարեցնելուց», - ասվում է ուղերձում: Ընդսմին կոնգրեսականները հիշեցրել են Բուշին 2003 թվականին հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որում նշվում էր, որ թուրքական շրջափակման հետեւանքով Հայաստանի բեռնափոխադրումների ծախսերն աճում են 30-35 տոկոսով` լուրջ վնաս հասցնելով տնտեսությանը: Բացի այդ, պետդեպարտամենտի կանխատեսումներով, սահմանի վերաբացումը Հայաստանին եւ Թուրքիային թույլ կտա համատեղ նախագծեր իրականացնել առեւտրի, էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտներում, որոնց տարեկան շրջանառությունը 1 մլրդ դոլար կկազմի: Կոնգրեսականները նաեւ ընդգծել են, որ Հայաստանի կառավարությունը վերջին 10 տարիների ընթացքում բազմիցս հայտարարել է առանց որեւէ նախապայմանների Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու իր պատրաստակամության մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---