Nokia-ն ներկայացրել է 41 Մեգապիքսել ֆոտոխցիկով սմարթֆոն

Nokia-ն ներկայացրել է 41 Մեգապիքսել ֆոտոխցիկով սմարթֆոն

PanARMENIAN.Net - Բարսելոնայում մեկնարկած Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ Nokia ընկերությունը ներկայացրել է չլսված 41 Մեգապիքսել ֆոտոխցիկով Nokia 808 PureView սմարթֆոնը, հայտնում է տեխնոբլոգ TechCrunch-ը։

Nokia 808 PureView-ն հագեցած է Pureview տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս ստանալ բարձրորակ մաքրությամբ և պարզությամբ լուսանկարներ, անգամ վատ լուսավորության պայմաններում։

Սմարթֆոնն ունի 1.3 GHz պրոցեսոր, 512Մբ օպերատիվ հիշողություն (RAM), 4-դյույմ անկյունագծով AMOLED էկրան։ Այն աշխատում է Symbian Belle օպերացիոն համակարգով։

Սմարթֆոնի վաճառքը սպասվում է 2012-ի 2-րդ եռամսյակում 450 եվրո արժեքով։

Mobile World Congress 2012 ցուցահանդեսը մեկնարկել է Բարսելոնայում։ Այն համարվում է տարվա խոշորագույն ՏՏ ոլորտի իրադարձություններից։ Ցուցահանդեսին հավաքվում են սմարթֆոնների առաջատար արտադրողները, ինչպես նաև ծրագրային ապահովում ներակայացնող ընկերությունները։ Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 1-ը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---