Վախճանվել է լեգենդար ֆրանսիացի շեփորահար Մորիս Անդրեն

Վախճանվել է լեգենդար ֆրանսիացի շեփորահար Մորիս Անդրեն

PanARMENIAN.Net - Կիրակի օրը Բայոնում 78 տ հասակում մահացել է լեգենդար ֆրանսիացի շեփորահար, դասական երաժշտության կատարող Մորիս Անդրեն:

Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նա ձայնագրել է շուրջ 300 ձայնասկավառակ: Իր տաղանդի և վիրտուոզ նվագի համար համար նա համաշխարհային ճանաչման է արժանացել Լուի Ամսթրոնգին, Մայլս Դևիսին և Դիզի Գիլեսպիին հավասար:

Դժվար է գերագնահատել լեգենդար ֆրանսիացու երաժշտական ավանդը, ով կյանքի տարբեր հատվածներում աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Հերբերտ ֆոն Կարայանը, Կարլոս Ռիխտերը և Ռիկարդո Մուտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---