ՀԱԿ-ի ակտիվիստները վաղը կմասնակցեն ակցիային ԱԺ մոտ` կապված ընտրակարգի քննարկման հետ

ՀԱԿ-ի ակտիվիստները վաղը կմասնակցեն ակցիային ԱԺ մոտ` կապված ընտրակարգի քննարկման հետ

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստները կմասնակցեն բողոքի ակցիային, որը փետրվարի 28-ին խորհրդարանի շենքի դիմաց պատրաստվում է անցկացնել ՀՅ Դաշնակցությունը` կապված ընտրությունների 100% համամասնական համակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումների հետ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ ՀԱԿ-ը լիովին համամասնական ընտրակարգին անցնելու գործընթացի ակունքներում է կանգնած եղել:

Մուսինյանը դրա հետ մեկտեղ հեգնանքով նկատել է, որ Հայաստանում այժմ աննախադեպ իրավիճակ է, երբ բոլոր քաղաքական ուժերը հանդես են գալիս համամասնական համակարգի կողմից, և միայն ՀՀԿ-ն` դեմ:

Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները 2011թ. դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Առաջարկին սատարեցին Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ՀԱԿ-ը հաղորդեց նաև, որ այդ գաղափարին աջակցելու համար ծրագրում է խորհրդարանում համամասնական ընտրակարգին անցնելու հարցի քննարկման օրերին հանրահավաքներ անցկացնել:

Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդդիմադիր ՀՅ Դաշնակցության ու «Ժառանգության» հետ միասին դիմել է ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին ու ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին՝ խնդրելով խորհրդարանական լսումներ կազմակերպել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: Առաջին լսումները տեղի են ունեցել փետրվարի 15-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---