ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր լրանում է Հայաստանի զինված ուժերի ստեղծման 12 տարին, որն ձեւավորվել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման բոհում: 1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է երկրի պաշտպանության նախարարությունը: Այդ օրից ի վեր հունվարի 28-ը նշվում է ինչպես Հայաստանի ազգային բանակի օր: Անկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը: Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներով հանդես են եկել Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի խոսնակը եւ վարչապետը: Նրանք նշել են, որ հայկական բանակի ստեղծումը հանդիսանում է անկախ Հայաստանի ամենանշանակալի ձեռբերումներից մեկը: ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգյանի հրամանով այսօր երեկոյան Երեւանում անց կացվի 12 համազարկերից կազմված տոնական հրավառություն:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---