Facebook-ը կնվազեցնի կախվածությունը Apple-ից և Google-ից՝ համագործակցելով կապի օպերատորների հետ

Facebook-ը կնվազեցնի կախվածությունը Apple-ից և Google-ից՝ համագործակցելով կապի օպերատորների հետ

PanARMENIAN.Net - Facebook-ը շահագրգռված է բջջային կապի օպերատորների հետ համագործակցության մեջ օնլայն վճարումների ոլորտում: Այդ մասին հաղորդել է Facebook-ի տեխնիկական տնօրեն Բրետ Թեյլորը, գրում է Reuters-ը: Facebook-ի բջջային ծառայություններից օգտվում են շուրջ 425 մլն օգտագործողներ կամ կայքի լսարանի կեսը:

Ելույթ ունենալով Mobile World Congress ցուցահանդեսում՝ Թեյլորը հայտարարել է, որ օպերատորները կարող են գումար վաստակել սոցցանցում օգտագործողների կողմից խաղեր և երաժշտություն գնելու վրա, եթե վճարումն իրականացվի բաժանորդի հաշվից: Facebook-ի և օպերատորների համագործակցությունը կարող է բավական շահավետ լինել երկու կողմի համար, քանի որ կվերադարձնի նրանց շահույթի և ազդեցության մի մասը, որոնք ծախսվել են Apple և Google բջջային մշակումների հաշվին:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---