Իրանը Սիրիայի համար միջազգային օգնություն է պահանջում

Իրանը Սիրիայի համար միջազգային օգնություն է պահանջում

PanARMENIAN.Net - Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հանդիպել է Արաբական լիգայի հատուկ դեսպանորդ, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի հետ:

Սալեհին Աննանին հաղորդել է. «Սիրիան մեծ ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանի համար: Բաշար Ասադի կառավարությունը միջազգային օգնության կարիքն ունի բարեփոխումների անցկացումը կազմակերպելու համար»:

Երկու քաղաքական գործիչները հանդիպել են Ժնևում, հաղորդում է IRNA գործակալությունը:

Սալեհին նաև հաղորդել է. «Արտաքին միջամտության փոխարեն, որը միայն կընդլայնի ներքին հակամարտության մասշտաբը, անհրաժեշտ է երկխոսություն, և հենց դրանով է այժմ զբաղվում Ասադի կառավարությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---