ԲՀԿ-ում 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցում միասնական դիրքորոշում չկա

ԲՀԿ-ում 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցում միասնական դիրքորոշում չկա

PanARMENIAN.Net - Ինչպես ընտրությունների 100%-անոց համամասնական համակարգին անցնելու հարցին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հաղորդել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, կուսակցությունում տարբեր մոտեցումներ կան այդ խնդրին: Նրա խոսքով` թեև կուսակցության ծրագրում խոսվում է լիովին համամասնական ընտրակարգին անցնելու մասին, մի շարք պատգամավորներ գտնում են, որ «ընտրություններից 60 օր առաջ չի կարելի փոխել խաղի կանոնները»: Ընդ որում, Զոհրաբյանը նկատել է, որ անձամբ ինքը և մի շարք այլ պատգամավորներ գտնում են, որ այդ կանոնները կարելի է փոխել ցանկացած պահին, եթե կա անհրաժեշտություն: Այս կապակցությամբ, նրա խոսքով, կուսակցությունում որոշում է ընդունվել «սեփական համոզմունքներին և խղճին համապատասխան» ազատ քվեարկության մասին:

Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները 2011թ. դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Առաջարկին սատարեցին Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ՀԱԿ-ը հաղորդեց նաև, որ այդ գաղափարին աջակցելու համար ծրագրում է խորհրդարանում համամասնական ընտրակարգին անցնելու հարցի քննարկման օրերին հանրահավաքներ անցկացնել:

Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդդիմադիր ՀՅ Դաշնակցության ու «Ժառանգության» հետ միասին դիմել է ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին ու ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին՝ խնդրելով խորհրդարանական լսումներ կազմակերպել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: Առաջին լսումները տեղի են ունեցել փետրվարի 15-ին:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---