MTV-ն թողարկել է MTV Under The Thumb բջջային ծրագիրը

MTV-ն թողարկել է MTV Under The Thumb բջջային ծրագիրը

PanARMENIAN.Net - Բարսելոնայում ընթացող Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ MTV Mobile-ը ներկայացրել է նոր բջջային հեռուստատեսության ծրագիր՝ MTV Under The Thumb անվանմամբ։

Այս ծրագիրն առաջարկում է MTV-ի բովանդակությունը սոցիալական հնարավորություններով՝ ընկերների հետ զրույց վարելու (չաթ) և միևնույն ժամանակ հոլովակ դիտելու։

Օգտագործողները կարող են նաև իրենց սիրելի հաղորդումները կիսել Facebook-ում։

Ծրագիրն անվճար է, սակայն ներբեռնումից հետո բովանդակությունից օգտվելու համար կան մի քանի մակարդակներ՝ Tiny Thumb անվճար մակարդակը, Super Thumb-ը ամսական վճարով՝ 2,99 եվրո և Ultra Thumb-ը, որը թույլ է տալիս օգտագործողներին դիտել բոլոր հաղորդումները։

Ծրագիրը հասանելի է թե՛ Android և թե՛ iOS սարքերի համար։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---