«Հայկական ժամանակ». «Մազդա» և «Սուզուկի» մեքենաներ ներկրող ընկերությունների սեփականատերը լքում է ՕԵԿ-ը

«Հայկական ժամանակ». «Մազդա» և «Սուզուկի» մեքենաներ ներկրող ընկերությունների սեփականատերը լքում է ՕԵԿ-ը

PanARMENIAN.Net - «Մազդա» և «Սուզուկի» մեքենաներ Հայաստան ներկրող «Ռոյալ մոթորս» և «Թոփ մոթորս» ՍՊԸ-ների սեփականատեր, 37-ամյա գործարար Միսակ Սարգսյանը, որն «Օրինաց երկրի» Դավիթաշենի տարածքային կառույցի ղեկավարն էր, լքել է ՕԵԿ-ը:

Այս տեղեկությունը «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հաստատել է ինքը` գործարարը:

Ըստ թերթի աղբյուրների, գործարարը խիստ հիսաթափվել է ՕԵԿ-ից և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, հասկացել է, թե իրականում ում հետ գործ ունի ու փորձել է կուսակցությունից հեռանալ հնարավորինս անաղմուկ: Իր քայլը Սարգսյանը բացատրել է այսպես. «Առողջական խնդիրներ ունեի»: Երբ զգացել է, որ ասածը հավատ չներշնչեց, հավելել է. «Հասկացա, որ դա իմը չէ»: Թերթի աղբյուրները հայտնում են, որ կուսակցությունը լքողներ էլի կան, բայց առայժմ անուններ չեն նշվում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---