ՀԲ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԻՇԱՏԱԿԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

PanARMENIAN.Net - Հունվարի 28-29-ը Վաշինգտոնում տեղի ունեցավ Համաշխարհային բանկի համաժողովը` նվիրված Եվրոպայի եւ Միջին Ասիայի պետություններում ՀԲ-ի գործունեության վերլուծությանը: Համաժողովի բացմանը ելույթ ունեցած ՀԲ նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը այլ պետությունների շարքում բերեց Հայաստանի օրինակը, որտեղ, նրա խոսքերով` տնտեսական բարեփոխումների արդյունքում արձանագրվել են զգալի հաջողություններ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, համաժողովում Հայաստանը ներկայացնում էր ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---