Հայաստանում ըմբշամարտով զբաղվում է մոտ 5000 մարզիկ

Հայաստանում ըմբշամարտով զբաղվում է մոտ 5000 մարզիկ

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի սպորտային լրագրողների ֆեդերացիան կազմակերպել են հանդիպում Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի հավաքականների ներկայացուցիչների հետ:

Ընբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանն ասել է, որ հավաքականները մանրակրկիտ կերպով պատրաստվում են ամառային Օլիպիական խաղերին, որոնք տեղի կունենան Լոնդոնում:

«Մեր ըմբիշները մասնակցում են զանազան միջազգային մրցաշարերի, որոնք նրանց մեծ փորձ են տալիս: Բացի այդ, բոլոր ուսումնամարզական հավաքները լավ են անցնում և մրցաշարերին մեր մարզիկները հաջող են հանդես գալիս»,-ասել է Առաքելյանը:

Ըստ նրա, Հայաստանում ըմբշամարտով զբաղվում է մոտ 5000 մարզիկ: Սակայն ֆեդերացիայի համար կարևոր է այն, որ վերջին ժամանակներս ըմբշամարտի աշխարհագրությունը ընդլայնվել է և արվում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի մարզերում հնարավորինս շատ երեխաներ զբաղվեն ըմբշամարտով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---