Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ 2008թ մարտի 1-ի պատճառով պետք է դատի տալ երկրի ներկա և նախկին ղեկավարությանը

Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ 2008թ մարտի 1-ի պատճառով պետք է դատի տալ երկրի ներկա և նախկին ղեկավարությանը

PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում ընդդիմադիր ՀԱԿ-ի հանրահավաքին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է դատի տալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանին, Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանին, Ազգային անվտանգության ղեկավար Գոռիկ Հակոբյանին, ՀՀ գլխավոր դատախաղ Աղվան Հովսեփյանին, ՊՆ ներկայիս նախարար Սեյրան Օհանյանին և որոշ այլ պաշտոնյաների: Բոլորն են հավասար օրենքի առաջ, ոչ ոք առավելություն չունի»,-հայտարարել է նա:

2008թ փետրվարից հայկական ընդդիմությունը` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրհավաք` այդ կերպ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտելով:

Մարտի 1-2 ակցիաների ընթացքում բախումներ էին եղել հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության ուժերի միջև: Գլխավոր դատախազության տվկալներով, տուժել է մոտ 200 մարդ, ձերբակալվել 100 և զոհվել 10:

17  01.03.12 - ՀԱԿ հանրահավաք Ազատության հրապարակում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---