ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԲԱՔՎՈՒՄ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔ-2004» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական շտաբի համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության դեպարտամենտի տնօրենի օգնական իսպանացի գեներալ Ֆեդերիկո Յանիզը ժամանել է Բաքու` Ադրբեջանի տարածքում կայանալիք «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին հայ զինծառայողների մասնակցության հարցը քննարկելու համար: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայնտել է հավաստի աղբյուրը ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում: Աղբյուրի համաձայն, Բաքվում բանակցությունների ընթացքում Ֆեդերիկո Յանիզը մտադիր է երաշխիքներ ստանալ, որ Ադրբեջանի իշխանությունները այլեւս չեն խոչընդոտի հայ զինծառայողների մասնակցությանն ինչպես բուն զորավարժություններին, այնպես էլ այն նախապատրաստական միջոցառումներին, որոնք անցկացվելու են Ադրբեջանի տարածքում: Փետրվարի 3-ին ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Աբիեւը «ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ միջազգային կառույցները Հայաստանին օկուպանտ չեն համարում»` հայտարարելով, որ «ՆԱՏՕ-ն այս հարցում չի կարող չեզոք դիրքորոշում ընդունել եւ պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա»: Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չտվեցին հայ սպաներին մասնակցել հունվարի 13-ին Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---