ԵՄ երկրները նոր պայմանագիր են կնքել բյուջետային կարգապահության մասին

ԵՄ երկրները նոր պայմանագիր են կնքել բյուջետային կարգապահության մասին

PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ 25 երկրների ղեկավարները նոր բյուջետային պայմանագիր են կնքել, որի համաձայն պետութունները պարտավոր են պահպանել բյուջետային կարգապահության «ոսկե կանոնը»: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը: Պայմանագիրը կնքվել է ԵՄ գագաթաժողովի երկրորդ օրը: Մեծ Բրիտանիան և Չեխիան հրաժարվել են ստորագրել պայմանագիրը:

Նոր կանոնների համաձայն, բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ 0,5 տոկոսը, նվազագույն պետպարտքի դեպքում՝ 1 տոկոսը: Ներկայումս բյուջեի դեֆիցիտի նորման կազմում է ՀՆԱ 3 տոկոսը և «խորհրդատվական» բնույթ է կրում: Նոր պայմանագրով պարտքերը չպետք է գերազանցեն ՀՆԱ 60 տոկոսը: Բացի այդ, եվրագոտու երկրները պարտավորվում են տարին երկու անգամ գագաթաժողովներ կազմակերպել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---