Այս տարի կփոխվի «Հրազդան» մարզադաշտի խոտածածկը, կվերանարոգվեն հանդերձարանները և կփոխվեն լույսերը

Այս տարի կփոխվի «Հրազդան» մարզադաշտի խոտածածկը, կվերանարոգվեն հանդերձարանները և կփոխվեն լույսերը

PanARMENIAN.Net - «Կանադայի դեմ խաղում մեր տղաները փայլուն հանդես եկան, Արազ Օզբիլիսը շատ լավ խաղաց և ապացուցեց իր բարձր կարգը: Մեր հավաքականը համալրվեց նման տաղանդավոր ֆուտբոլիստով և մոտ ապագայում կարող է պայքարել ցանկացած հավաքականի դեմ»,- մարտի 2-ին լրագրորղների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նրա խոսքով, Adidas ընկերության մարզահագուստը, ամենայն հավանականության, Հայաստան կժամանի ապրիլին, և այն փորձարկելու հնարավորություն հավաքականը կունենա մայիսին նախատեսված ընկերական խաղում: Այդ խաղը տեղի կունենա Ավստրիայում Հունաստանի դեմ:

Հայրապետյանը նշել է, որ «Հրազդան» մարզադաշտը արդեն վերանորոգվում է և ամեն ինչ կարվի, որ օգոստոսին Բելոռուսի հետ ընկերական խաղին այն պատրաստ լինի: «Առաջիկայում մենք կփոխենք խոտածածկը, կվերանարոգենք հանդերձարանները և կփոխենք լույսերը, որոնք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Այդտեղ շատ ծավալուն աշխատանք կա իրականացնելու»,- ավելացրել է նա:

12  05.04.12 - "Հրազդան" մարզադաշտի վերանորոգումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---