Ռալֆ Մուտշկլեն կդառնա ՖԻՖԱ-ի անվտանգության բաժնի պետը

Ռալֆ Մուտշկլեն կդառնա ՖԻՖԱ-ի անվտանգության բաժնի պետը

PanARMENIAN.Net - Ինտերպոլի նախկին ղեկավար Ռալֆ Մուտշկլեն կդառնա ՖԻՖԱ-ի անվտանգության բաժնի պետը: Նա իր պարտականությունները կստանձնի 2012թ. հունիսի 1-ին` այդ պաշտոնում փոխարինելով Քրիս Իտոնին:

Նրա պարտականությունների մեջ մտնելու է պայմանագրային հանդիպումների հետաքննությունն ու խաղերի ժամանակ անվտանգության ապահովումը: Այժմ նա աշխատում է Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանությունում, հաղորդում է sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---