Ռուբեն Հայրապետյանը կմասնակցի ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով

Ռուբեն Հայրապետյանը կմասնակցի ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով

PanARMENIAN.Net - ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանը մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հանրապետական կուսակցության կազմում մեծամասնական ընտրակարգով կմասկացի ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններին:

«Այս որոշումը ընդունել է իմ կուսակցությունը, ես էլ հստակ կատարում եմ նրա պահանջները: Չնայած կրկին ասեմ, որ գտնում եմ, որ իմ տեղն Ազգային ժողովում չէ»,- հայտարարել է Հայրապետյանը:

Մինչ այս նա մեկ անգամ չէ, որ հայտարարել էր, թե չի ցանկանում կրկին իր թեկնածությունն առաջադրել ԱԺ ընտրություններում, սակայն կանի այնպես, ինչպես որոշի իր կուսակցությունը:

Հայաստանի ԱԺ ընտրությունները կկայանան այս տարվա մայիսի 6-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---