Ծաղկաձորում ամփոփվել է «Կանաչ դպրոց» բնապահպանական նախագիծը

Ծաղկաձորում ամփոփվել է «Կանաչ դպրոց» բնապահպանական նախագիծը

PanARMENIAN.Net - Այսօր Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կայացել է փետրվարի 25-ից մարտի 2-ը անկացված «Կանաչ դպրոց» նախագծի ձմեռային ճամբարի ամփոփիչ միջոցառումը:

Նախագծում ընդգրկված 5 դպրոցների սաները ներկայացրեցին ճամբարում ձեռք բերած գիտելիքները և ցուցադրեցին, թե ինչպես կարելի է դրանք կիրառել գործնականում:

«Կանաչ դպրոցի» նպատակն է աշակերտների շրջանում շրջակա միջավայրի և մշակութային արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունք և պատասխանատվություն սերմանելը:

«Կանաչ դպրոց» նախագիծը ներկայացվեց 5 տարբեր` ինֆորմացիոն, թափոնարվեստի, պարի, լուսանկարչության և էկոտաղավարում: Ձմեռային ճամբարը «Կանաչ դպրոց» նախագծի հիմնական ծրագրերից մեկն է, որին մասնակցում են նախագծին անդամակցող դպրոցների 30 ամենաակտիվ սաները:

Նախագծի փորձնական փուլը հաջողությամբ իրականացվել է 2010-ին` Վանաձորի թիվ 10 դպրոցում: Նախագծի այս փուլին մասնակցել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20, Ուրծաձորի, Գողթի, Նորատուսի թիվ 2 և թիվ 3 միջնակարգ դպրոցների սաները:

Հայաստանում նախագիծն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանմանհիմնադրամի կողմից` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությանաջակցությամբ: Նախագծի իրականացմանն աջակցել է նաև հիմնադրամի հիմնական գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Որպես կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետևողական մոտեցում է դրսևորում այնպիսի հիմնախնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանությունն ուպահպանումը:

«Կանաչ դպրոց» միջազգային նախագիծը իրականացվում է աշխարհի 43 երկրում: Նախագծում ընդհանուր առմամբ ընդգրկված է 27.000 դպրոցի 6 մլն աշակերտ և 400 հազար ուսուցիչ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---