Աբդուլլահ Գյուլ. Ահաբեկչությունը կրկին ցույց տվեց իր անողոք դեմքը

Աբդուլլահ Գյուլ. Ահաբեկչությունը կրկին ցույց տվեց իր անողոք դեմքը

PanARMENIAN.Net - Ուրբաթօրյա նամազից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է լրագրողների հարցերին առօրյա խնդիրների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Hабer Turk-ը, պատասխանելով երեկ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի մասին հարցին, Թուրքիայի նախագահը նշել է, որ ահաբեկչությունը կրկին ցույց տվեց իր անողոք դեմքը: «Այդ ամենը պետք է մեր ժողովրդի համար դաս լինի: Անհրաժեշտ է, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է ահաբեկչությունը»,- ասել է Գյուլը` ընդգծելով, որ ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի:

Հինգշաբթի առավոտյան թուրքական Ստամբուլ քաղաքում ոստիկանական մեքենայի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է TRT Haber-ը:

Զոհերի և տուժածների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա: Լրատվամիջոցների տվյալների համաձայն` պայթյունի արդյունքում մի քանի ոստիկան է վիրավորվել: Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու փորձագետները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---