Փորձագետ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին բանաձևն այս կամ այն տեսքով կընդունվի Ֆրանսիայում

Փորձագետ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին բանաձևն այս կամ այն տեսքով կընդունվի Ֆրանսիայում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը Ֆրանսիայի քաղաքական մանևրն է, որով նա ցանկանում է սանձել Թուրքիայի հեռուն գնացող արտաքին քաղաքական պլանները, Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Նրա կարծիքով, այդ երևույթին պետք է նայել ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների պրիզմայով, այլ թուրք-ֆրանսիական:

Գալստյանի կարծիքով, այս օրինագիծը Հայաստանի համար առաջնային չէ, քանի որ քրեականացումն ինքնըստինքյան առանց ճանաչման և փոխհատուցման արժեք չի ներկայացնում: Նա միաժամանակ հավելել է, որ օրինագծի ընդունման գործընթացը շարունակվելու է և փոփոխություններ մտցնելուց հետո այս կամ այն տեսքով ընդունվելու:

«Ամեն դեպքում մենք՝ հայերս, պետք է սովորենք վերահսկել մեր զգացմունքները: Պետք չէ էյֆորիայի մեջ ընկել, երբ հաջողության ենք հասնում կամ ողբերգություն սարքել պարտությունից»,- ասելէ Գալստյանը և հավելել, որ քաղաքականությունը պահանջում է սթափ խելք և իրատեսական հայացքներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---