ԲԱՔՈՒՆ ԶԻՋՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱԿ-Ի ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Բաքուն աստիճանաբար զիջում է իր դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Այս մասին «Թուրան» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Վագիֆ Հուսեյնովը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն, հակամարտության կարգավորման հեռանկարներ դեռեւս չեն երեւում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---