«168 ժամ». ՕԵԿ-ից դուրս եկած պատգամավորը կարող է համագործակցել «Ժառանգության» հետ

«168 ժամ». ՕԵԿ-ից դուրս եկած պատգամավորը կարող է համագործակցել «Ժառանգության» հետ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության երեկվա համագումարում, շատ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին, մասնակցում էր նաև վերջերս «Օրինաց երկրից» դուրս եկած պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Վերջինս նաև խորհրդարանում բավականին ակտիվ ու մտերմիկ շփումներ ունի «Ժառանգության» պատգամավորների հետ:

«168 ժամը» գրում է, որ որոշ տեղեկությունների համաձայն` Գ. Բաղդասարյանն առաջիկա ընտրություններին կարող է համագործակցել «Ժառանգության» հետ` լինել այդ կուսակցության համամասնական ցուցակում կամ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել և ստանալ «ժառանգության» աջակցությունը: Պատգամավորը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում չի բացառել «Ժառանգության» հետ իր համագործակցությունը` նշելով, թե բոլոր հարցերի պատասխանները պարզ կդառնան մարտի 15-ից հետո:

Ի դեպ, խոսակցություններ կային նաև, թե Բաղդասարյանը կարող է անդամակցել ԲՀԿ-ին, և այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է ԲՀԿ անդամ, Աժ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Բաղդասարյանը, սակայն, բացառել է ԲՀԿ-ին անդամակցելու հնարավորությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---