Վարդան Մինասյան. Հայաստանի հավաքականում մրցակցությունը շատ է մեծացել

Վարդան Մինասյան. Հայաստանի հավաքականում մրցակցությունը շատ է մեծացել

PanARMENIAN.Net - «Կիպրոսյան խաղերի հիմնական նպատակը մեր ռեզերվը ստուգելն էր և տեսնել` պատրաստ են նրանք համալրելու հավաքականը: Շատ կարևոր էր նաև գործի մեջ տեսնել այն խաղացողներին, որոնք անցած տարի շատ չեն խաղացել:

Նախապատվությունը Կանադայի հետ հանդիպմանն էինք տվել, որովհետև այն վարկանշային էր, բացի այդ, ընկերական խաղերից առաջ հիմնական խաղացողները ուշ էին ժամանել և մեկ օր էլ տվեցինք նրանց հանգստանալու համար»,- մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանելով հավաքականի վերջին երկու հանդիպումները:

Կանադայի դեմ խաղում իր նորամուտը նշեց և իր հաշվին գոլ գրանցեց Արազ Օսբիլիսը: Մինասյանի կարծիքով, նա շատ հեշտ հարմարվեց թիմին. «Արազը շատ օգուտ է տալու մեր հավաքականին, նրա պոտենցիալը ավելի մեծ է, և Կանադայի դեմ խաղում նա ամբողջ ուժով չի խաղացել»,-ասել է նա:

Փետրվարյան հավաքին հրավիրված էր նաև Նորայր Մամեդովը, սակայն նա չմիացավ թիմին: Մարզչի հավաստմամբ, նա շատ ուրախ էր հավաքական հրավիրվելու համար, բայց նոր էր ապաքինվել վնասվածքից և ցանկություն ուներ խաղալ իր ակումբում:

«Հավաքականում մրցակցությունը ավելի է մեծացել: Թիմում մնում է միայն դարպասապահի խնդիրը: Առաջիկայում մենք երեք ընկերական խաղ ունենք դեռ, և շատ դարպասապահներ կան, որոնց փորձելու ենք: ԱԱ ընտրական մրցաշարի առաջին խաղում Ռոման Բերեզովսկին բացակայելու է, և ով օպտիմալ վիճակում կլինի, նա էլ այդ խաղում հանդես կգա»,- ընդգծել է մարզիչը:

Մարզչի խոսքով, կիպրոսյան հավաքը շատ հարցերի պատասխան տվեց: Մյուս անգամ թիմը հավաքվելու է մայիսին, և հավաքը հիմնականում տակտիկական ուղվածություն է ունենալու:

Մայիսի 31-ին Հայաստանի հավաքականը մրցելու է Հունաստանի ընտրանու հետ, մեկ խանդիպում էլ, ամենայն հավանականությամբ, կլինի հունիսի 5-ին, սակայն մրցակիցը առայժմ հայտնի չէ: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ վերջին հանդիպումը Վարդան Մինասյանի սաները կանցկացնեն Բելոռուսի հավաքականի դեմ:

3  05.03.12 - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---