2012-ի ավարտին Google-ը կներկայացնի Siri-ի մրցակցին

2012-ի ավարտին Google-ը կներկայացնի Siri-ի մրցակցին

PanARMENIAN.Net - 2012-ի ավարտին Google-ը կթողարկի Android սարքերի համար նախատեսված «ձայնային օգնականներին», հայտնում է TechCrunch բլոգը, հղում անելով աղբյուրին ընկերության ներսում:

Նախագիծը կրում է Assistant անվանումը, այն կմրցակցի Siri ձայնային կարավարման համակարգի հետ, որը ստեղծել է Apple ընկերությունը iPhone 4S-ի համար:

Սակայն աղբյուրը չի հստակեցնում, թե ինչ գործառույթներ կունենա Assistant-ը: Հայտնի է, որ նախագիծը երեք նպատակ ունի՝ առաջինը, մարդկության կուտակած գիտելիքները տեղափոխել համակարգչի համար հասկանալի ձաևչափ, երկրորդը, օգտատերին տրամադրել անհատականացված տեղեկատվություն և երրորդը՝ մշակել ձայնային կառավարման «շարժիչ»:

Նախագծի ղեկավարներն են Android ОС մշակողները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---