Գոհար Իսկանդարյան. Ընտրությունների արդյունքները լուրջ պարտություն են Իրանի նախագահի համար

PanARMENIAN.Net - Իրանում կայացած խորհրդարանական ընտրությունները մեծ փորձ են 2013թ. նախագահական ընտություններից առաջ, Երևանում լրագրողներին է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Ըստ իրանագետի, Իրանի քաղաքականության մեջ գլխավոր դերակատարը հոգևոր առաջնորդն է, իսկ նախագահը կատարում է նրա կամքը, ուստի նախագահի փոփոխման դեպքում կփոխվի միայն նրա քաղաքական ճարտասանությունը: Նա նշել է, որ ընտրությունների արդյունքները լուրջ պարտություն են Իրանի նախագահի համար:

Գոհար Իսկանդարյանը նշել է, որ Իրանի խորհրդարնում 290 տեղերից 5-ը հատկացվում են ազգային փոքրամասնություններին, 2 տեղ մշտապես ունենում է հայ համայնքը, որը ակտիվ դերակատարություն ունի երկրում:

«Պատգամավորության թեկնածու կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ 30-70 տարեկան հասակում, ով ունի մագիստրոսի կոչում ու բարոյական նկարագիր, որի առկայությունը հաստատում է ՆԳՆ-ն»,-հայտարարել է իրանագետը:

Ընտրությունները տեղի են ունեցել մարտի 2-ին: 290 տեղի համար պայքարել է 3 467 թեկնածու:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---