ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնում է «Անձնական» հետվճարային սակագնային պլանի առավելությունները

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնում է «Անձնական» հետվճարային սակագնային պլանի առավելությունները

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսուհետ «Անձնական» հետվճարային սակագնային պլանի ամսավճարը կկազմի 7500 դրամ` նախկին 10 000-ի փոխարեն:

Իսկ 200 րոպե ներառված խոսելաժամանակը, որը նախկինում տրամադրվում էր ՀՀ այլ ցանցեր զանգահարելու համար, այժմ կարելի է օգտագործել նաև 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, ինչպես նաև դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար: Դե իսկ ներառված ինտերնետի ծավալն այժմ կազմում է 500 ՄԲ` նախկին 200-ի փոխարեն:

Ներառված խոսելաժամանակից օգտվելու համար Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա անհրաժեշտ է զանգահարել «Հեռազանգ» ծառայության միջոցով:

«Անձնական» սակագնային պլանի այս փոփոխությունը կատարվել է դրա գործարկելուց հետո շուկայում ստացված արձագանքին համապատասխան: Այժմ փաթեթի բաժանորդները ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններից մատչելի գներով օգտվելու ավելի լայն հնարավորություններ ունեն:

«Անձնական» սակագնային պլանը ձայնային և տվյալների փոխանցման առավել մեծ ծավալներ օգտագործողների համար ծախսարդյունավետ լուծում է: Այն հարմար է ոչ միայն գործարար, այլև անհատական բաժանորդների համար: «Անձնական» սակագնային պլանն առաջարկում է գին/արժեք ամենաօպտիմալ հարաբերակցությունը` հիմնվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին կարիքների գնահատման հետազոտության արդյունքների վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---