ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԷԼԻՏԱՅԻՆ «ՆՈՐԴ» ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Երեկ Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Երեւանում առաջին էլիտային «Նորդ» վարչական բնակելի համալիրի շինարարության նախագծի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, միջոցառման հիմնական նպատակը` վերջին տարիներին բուռն զարգացում ապրող Հայաստանի շինարարական բիզնեսում միջոցների ներդրման հնարավորությունների եւ հեռանկարայնության ներկայացման փորձն է: Բնակելի համալիրի շինարարությունը կավարտվի 2005 թվականին: «Նորդում» բնակելի տարածքի քառակուսի մետրն կազմում է 900-ից 1200 ԱՄՆ դոլար: Ինչպես նշել է նախագծի գլխավոր ներդրող «Մակարիոս գռուպ» ընկերության ներկայացուցիչ Դմիտրի Կուրովը, մինչեւ այսօր Երեւանում էլիտային բնակարան ասելով` ենթադրվում են ստալինյան ժամանակաշրջանում կառուցված շենքերը, որոնց ենթակառուցվածքը խիստ հնացել է: Մինչդեռ, ձեռք բերելով բնակարան «Նորդ»-ում` գնորդը վճարում է նաեւ կենսակերպի համար` բնակարանները ապահովված են արբանյակային եւ ինտերնետ կապով, համալիրի տարածքում կա մարզման կենտրոն, ավտոմեքենաների կայանատեղ: Ի դեպ, «Նորդ»-ի ութսունչորս բնակարանից վեցն արդեն վաճառվել է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---