Մոսկվայում ոստիկանությունը բաց է թողել երկուշաբթի օրը ընդդիմության ցույցի ժամանակ բերման ենթարկվածներին

Մոսկվայում ոստիկանությունը բաց է թողել երկուշաբթի օրը ընդդիմության ցույցի ժամանակ բերման ենթարկվածներին

PanARMENIAN.Net - Երկուշաբթի երեկոյան Մոսկվայում ռուսական ընդդիմության հանրահավաքի ժամանակ բերման ենթարկված բոլոր ցուցարարները, այդ թվում` Իլյա Յաշինը, Ալեքսեյ Նավալնին և Սերգեյ Ուդալցովը վարչարարական արձանագրությունների ձևակերպումից հետո ազատ են արձակվել ոստիկանության բաժանմունքներից: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆՊՎ-ին:

Երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի են ունեցել ընդդիմության մի շարք ակցիաներ` ի նշան Ռուսաստանի նախագահի ընտրությունների արդյունքների դեմ բողոքի: Ընդհանուր առմամբ, ոստիկանության տեղեկությունների համաձայն, բերման էր ենթարկվել մոտ 250 հոգի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---