Apple-ի պլանշետի նոր տարբերակը կարող է ստանալ iPad HD անունը, այլ ոչ թե iPad 3

Apple-ի պլանշետի նոր տարբերակը կարող է ստանալ iPad HD անունը, այլ ոչ թե iPad 3

PanARMENIAN.Net - Apple-ի պլանշետի նոր տարբերակը, որի շնորհանդեսը ծրագրված է մարտի 7-ին, կստանա iPad HD անունը, այլ ոչ թե iPad 3, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ: Այդ մասին հաղորդում է CNet հրատարակությունը` հղում կատարելով իրազեկ աղբյուրներին:

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, այս շաբաթ Apple-ը պետք է ներկայացնի երկար սպասված երրորդ սերնդի iPad-ը: Ենթադրվում է, որ Apple-ը սարքն օժտել է էկրանով, որն ընդունակ է արտացոլել 2048x1536 կետ` չորս անգամ ավելի, քան ընկերության նախորդ պլանշետները: Այդ դեպքում HD տարբերակումը կարող է ավելի քան հիմնավորված լինել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---