Իրանը պնդում է, որ արաբական երկրներն ու ԱՄՆ-ն զենք են առաքում Սիրիա

Իրանը պնդում է, որ արաբական երկրներն ու ԱՄՆ-ն զենք են առաքում Սիրիա

PanARMENIAN.Net - Իրանը փաստագրական տեղեկատվություն ունի այն մասին, որ զենքի տասնյակ հազարավոր միավորներ Սիրիայի տարածք են տեղափոխվում որոշ արաբական երկրների ու ԱՄՆ օգնությամբ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ Մերձավոր Արևելքի գծով փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլհանին:

«Սիրիայում հուզումները սկսվեցին սահմանամերձ քաղաքներում, ուր զենք է առաքվում ու վարձկաններ են գործուղվում, մեջբերում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը դիվանագետին, մենք հստակ տեղեկություններ ունենք, որ զենքի տասնյակ հազարավոր միավորներ Սիրիայի տարածքն են տեղափոխվում ԱՄՆ օգնությամբ, որոշ արաբական երկրներ նույնպես մասնակից են դրան»,-հայտնում է «Վեստին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---