Շախմատի ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցիչներից չորսը հաղթանակ են տարել

Շախմատի ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցիչներից չորսը հաղթանակ են տարել

PanARMENIAN.Net - Թուրքական Գազիանթեփ քաղաքում շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի առաջնությունը: 5-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակ ֆիգուրներով հաղթանակ է տարել Մոնիկա Սեփսի (Շվեյցարիա) հանդեպ, Լիլիթ Մկրտչյանը սև ֆիգուրներով առավելության է հասել Ջոաննա Դվորակովսկայայի (Լեհաստան) հանդեպ, Մարիա Կուրսովան` Նելլի Ալիխանյանի (Ռուսաստանի), իսկ Նելլի Աղինյանը հաղթել է Մարգարիտա Կոիմբրային (Պորտուգալիա):

Միակ պարտությունը կրել է Աննա Հայրապետյանը` զիջելով Ջովանա Վոջինովիչին (Չեռնոգորիա):

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական համակարգով` 11 տուրով, ժամանակի վերահսկողությունը` 90+30 և յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Առաջնությունը կավարտվի մարտի 14-ին, մարտի 8-ին շախմատիստուհիները հանգստանում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---