ԱԺ փոխնախագահը Թբիլիսիում քննարկել է հայ-վրացական միջխորհրդարանական կապերը

ԱԺ փոխնախագահը Թբիլիսիում քննարկել է հայ-վրացական միջխորհրդարանական կապերը

PanARMENIAN.Net - Երեկ` մարտի 6-ին, ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ աշխատանքային այց կատարեց Թբիլիսի: Հայկական պատվիրակությանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանին:

Հանդիպման ընթացքում կողմերը հայտնեցին միջխորհրդարանական կապերն ակտիվացնելու իրենց պատրաստակամության մասին, մասնավորապես երկուստեք կարևորվեց տնտեսական բլոկին վերաբերող օրենսդրության ներդաշնակման անհրաժեշտությունը:

Սամվել Բալասանյանն իր վրաց գործընկերոջը տեղեկացրեց ՀՀ ԱԺ ում ստեղծված հայ-վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի մասին, ինչին ի պատասխան Միխեյիլ Մաչավարիանին խոստացավ քննարկել հանձնաժողովի ստեղծման հարցը խորհրդարանի նախագահի հետ, հավելելով, որ չնայած Վրաստանի խորհրդարանը հանձնաժողովների մակարդակով հարաբերություններ չունի որևէ երկրի հետ, այնուամենայնիվ, հաշվի առնելով հայ-վրացական ջերմ հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը, կարծիք հայտնեց, որ Վրաստանի խորհրդարանում ևս կստեղծվի նմանանատիպ հանձնաժողով:

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---