ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում բացվելու Է հայ կինեմատոգրաֆիստների ֆիլմերի փառատոն: Կինոփառատոնում ցուցադրվելու են 30 լիամետրաժ եւ կարճամետրաժ գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր: Դրանց թվում բավականին շատ են հայաստանյան ֆիլմերը` նկարահանած, ի դեպ, վերջին տարիներին` Ալբերտ Մկրտչյանի, Վիգեն Չալդրանյանի եւ այլ ռեժիսորների կողմից: Վատ չեն ներկայացված նաեւ Կանադայի հայերը` ի դեմս Ատոմ Էգոյանի, Կարինե Թորոսյանի եւ ուրիշների: Ինչպես տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը, կինոփառատոնում հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել Կ.Թորոսյանի «Հոգիս» ֆիլմը, որը պատմում Է Կանադայում ապրող հայ աղջկա եւ թուրք տղայի սիրո մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---