Այսօր Կանանց միջազգային օրն է

Այսօր Կանանց միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Այսօր աշխարհը տոնում է Կանանց միջազգային օրը:

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, երբ նշվում են կանանց նվաճումները քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում: Տոնը նշվում է ՄԱԿ-ի կողմից, իսկ որոշ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա) այդ տոնը ազգային տոն է:

1910թ Կոպենհագենում կայացել է Աշխատող կանանց 2-րդ միջազգային կոնֆերանսը: Կլարա Ցետկինն առաջարկեց տոնել Կանանց միջազգային տոնը: Նա առաջարկել է, որ Կանանց օրը տոնվի ամեն տարի նույն օրը բոլոր երկրներում: Այս օրը Ցետկինը առաջարկել է տոնել որպես կանանց` իրենց իրավունքների համար պայքարի օր:

Այս օրը բոլոր մայրցամաքների կանայք, ովքեր տարբերվում են լեզվային, էթնիկ, մշակութային, տնտեսական և քաղաքական առանձնահատկություններով, հնարավորություն ունեն հավաքվելու և հիշելու 9 տասնամյակների ընթացքում` հավասարության, արդարության, խաղաղության և զարգացման համար մղվող պայքարը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---