Դերասան Պոռոխովշչիկովի կինն ինքնասպան է եղել, հավանաբար, ամուսնու վիճակի պատճառով

Դերասան Պոռոխովշչիկովի կինն ինքնասպան է եղել, հավանաբար, ամուսնու վիճակի պատճառով

PanARMENIAN.Net - Ռուս դերասան Ալեքսանդր Պոռոխովշչիկովի կնոջը՝ Իրինային մահացած են հայտնաբերել Մոսկվայի իր բնակարանում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել աղբյուրը իրավապահ մարմիններում: Ըստ նրա, կինը խեղդամահ է եղել: Հայտնաբերվել է երկտող, որտեղ ասվում է. «Չեմ ցանկանում ու չեմ ապրի առանց Սաշայի…Սիրում եմ Սաշային և ուզում եմ նրա հետ լինել: Իրինա Պոռոխովշչիկովա»: Իսկ իր մահվանից մի քանի ժամ առաջ նա զանգահարել է ընկերուհուն և խնդրել է հոգ տանել իրենց շան մասին:

Հայտնի դերասան 73-ամյա Ալեքսանդր Պոռոխովշչիկովը տեղափոխվել է հիվանդանոց մարտի 6-ին, ենթադրում են, որ նա նյարդաբանական հիվանդություն ունի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---