ՀՀ նախագահ. Հայաստանն այսօր հավանական հակառակորդին զսպելու բավարար ուժ և միջոցներ ունի

ՀՀ նախագահ. Հայաստանն այսօր հավանական հակառակորդին զսպելու բավարար ուժ և միջոցներ ունի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմքում լինելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը: Այսօր ՀՀԿ 13-րդ համագումարում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ելույթի արտաքին քաղաքականությանը նվիրված հատվածում խոսելով ղարաբաղյան խնդրի մասին` հանրապետության ղեկավարը նշեց. «Մենք չենք թուլացնելու մեր զգոնությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Արցախը եղել է, կա և լինելու է հայկական: Հայաստանի Հանրապետությունը ցուցաբերել է և շարունակելու է ցուցաբերել համակողմանի աջակցություն Արցախի քաղաքական ու տնտեսական զարգացմանը: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հիմքում լինելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, և մենք շարունակելու ենք աշխատանքները ընթացող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես լիիրավ կողմ ներգրավելու համար: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող որոշումների ընդունմանը»:

Միաժամանակ նախագահը նշեց, որ թշնամական ոտնձգությունների կանխարգելման համար միայն դիվանագիտական ջանքերը բավարար չեն: «Այս ընթացքում մենք հզորացրել ենք մեր պաշտպանական ներուժը: Ներդրվել են ինչպես ներկրված, այնպես էլ սեփական արտադրության սպառազինություն և տեխնիկա»,- ասել է նա ու նշել, որ երկիրն այսօր հավանական հակառակորդին զսպելու բավարար ուժ և միջոցներ ունի:

«Մենք շարունակելու ենք մեր պաշտպանական ներուժը համապատասխանեցնել արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին: Բանակը օրինակելի է դառնալու նաև հասարակության համար: Բոլոր ներկա միտումները ևս վկայում են, որ մենք նման չափանիշների շատ շուտ ենք հասնելու»,- վստահեցրեց նախագահ Սերժ Սարգսյանը:

13  10.03.12 - Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ համագումար
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---