Սաֆար Աբիև. Ադրբեջանը մտադիր չէ իր տարածքը տրամադրել Իրանի դեմ պատերազմի համար

Սաֆար Աբիև. Ադրբեջանը մտադիր չէ իր տարածքը տրամադրել Իրանի դեմ պատերազմի համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր չէ իր տարածքը տրամադրել Իրանի դեմ պատերազմի համար: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը: Հայտարարությունն արվել է նրա իրանցի պաշտոնակից գեներալ-մայոր Ահմադ Վահիդիի հետ հանդիպումից հետո, հայտնում է Associated Press-ը:

Հարկ է նշել, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների հանդիպմանը նախորդել է գործարքն Ադրբեջանի ու Իսրայելի միջև, մի երկրի, որը բացահայտ կերպով հայտարարում է Իրանի դեմ ուժ կիրառելու մտադրության մասին:

Բանակցությունները, հավանաբար, կոչված են նշելու հարավային հարևանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու Ադրբեջանի ձգտումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---