Սեյեդ Ալի Սաղայան. Իրանն անդրդվելի դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցում

Սեյեդ Ալի Սաղայան. Իրանն անդրդվելի դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - Հայ-իրանական համագործակցության 20-ամյակին նվիրված խորհրդաժողովի բացմանը ներածական խոսքով հանդես եկավ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը:

«Հայաստանի ու Իրանի միջև հուսալի կամուրջ է կառուցված, որը թույլ կտա ակտիվորեն համագործակցել ու զարգացնել պետությունների հարաբերությունները, հատկապես մշակույթի ոլորտում»,-հայտարարել է նա:

Սաղայանը նշել է, որ այս դժվար իրավիճակում, որ ստեղծվել է աշխարհում, որտեղ բոլոր երկրները պատերազմի կոչ են անում, Իրանը շարունակում է բարեկամական հարաբերություններ պահպանել աշխարհի բոլոր երկրների հետ:

«Իրանն անփոփոխ դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում և չի նահանջի դրանից»,-ասել է դեսպանը: Նա նաև նշել է, որ աշխարհում սպառազինությունների մրցավազք է սկսվել, որն աղետի կհանգեցնի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---